MAP

2025.04.14 Eric Esrailian

«Սահմաններից այն կողմ» - Դոկտոր Էրիկ Էսրայիլեան — Մարդկային արժանապատուութեան ձայնը գիտութեան, կինոյի ու մարդասիրութեան մէջ

Ամէն անգամ, երբ նա խօսում է՝ խօսում է որպէս բժիշկ, որպէս պրոդյուսեր, բայց նաև որպէս հայ։ Նրա հայ լինելը մասնիկ է իր առաքելութեան։ Այսօր, երբ աշխարհը յաճախ ընկնում է բևեռների միջև, դոկտոր Էրիկ Եսրայիլեանը յիշեցնում է, որ մարդ լինելը միասնութեան ջանք է։ Նրա ուղին օրինակ է բոլոր հայերի ու ոչ միայն հայերի համար՝ որ հնարաւոր է համատեղել գիտութիւնը, արուեստը, հաւատը, ազգային պատկանելութիւնը և գլոբալ մարդասիրական պայքարը։
Ունկնդրէ լուրը

Դոկտոր Էրիկ Էսրայիլեան այն բացառիկ անհատներից է, ով գիտական խստապահանջութեան և արուեստի նրբութեան մէջ կարողացել է լսելի դարձնել մարդկային ցաւն ու արժանապատուութիւնը։

Դոկտոր Էսրայիլեանը ծնուել և մեծացել է Լոս Անջելեսում՝ հայ գաղթականների ընտանիքում։ Նրա կրթական ուղին տպաւորիչ է։ Սովորել է Քալիֆորնիայի Պերքլիի համալսարանում (UCLA), որտեղ այժմ հանդիսանում է բժշկական դպրոցի պրոֆեսոր։ Նա մասնագիտացած է գաստրոէնտերոլոգիայում, բայց նրա գործունութիւնը վաղուց դուրս է եկել բժշկութեան նեղ սահմաններից։

Նրա առաքելութիւնը պարզ է՝ ծառայել մարդկանց։ Բայց այս ծառայութիւնն ունի շատ ձևեր։ Բժշկութիւնից բացի, նա ակտիՒ է նաև կինոյում։ 2017 թուականին դարձել է «The Promise» (Խոստումը) ֆիլմի պրոդյուսերներից մէկը։ Այդ պատմական դրաման՝ նուիրուած Հայոց ցեղասպանութեանը, հնչեցրեց այն ճշմարտութիւնը, որը յաճախ լռեցւում է միջազգային մեծ էկրաններին։

Ֆիլմը, որի գլխաւոր դերերում էին Օսկար Այզեքը և Քրիստիան պեյլը, դարձաւ ոչ միայն գեղարուեստական գործ, այլ մարդու իրաւունքների պաշտպանութեան գործողութիւն։ Էրիկ Էսրայիլեանն իր ներդրմամբ օգնեց, որ աշխարհը կրկին լսի հայ ժողովրդի պատմութիւնը՝ ճշմարտօրէն, առանց խեղաթիւրումների։

Բայց նա կանգ չառաւ։ Էրիկ Էսրայիլեանը շարունակում է աջակցել հումանիտար ու կրթական նախագծերին՝ թէ՛ ԱՄՆ-ում, թէ՛ Հայաստանում։ Նա եղել է բազմաթիւ բարեգործական նախաձեռնութիւնների կազմակերպիչ և հովանաւոր՝ կենտրոնանալով առողջապահութեան հասանելիութեան, կրթութեան զարգացման, և երիտասարդների առաջնորդութեան վրայ։

Նա նաև ներդրող է ու ձեռնարկատէր, բայց ամեն բանի հիմքում դնում է ոչ թէ շահոյթը, այլ՝ նպատակը։ Նրա խօսքով՝ «Ձեռնարկատիրութիւնն ու մարդասիրութիւնը հակադիր չեն. դրանք կարող են աշխատել միասին՝ ի շահ հասարակութեան»։

Դոկտոր Էսրայիլեանն ակտիվօրեն ներգրաւուած է նաև արուեստի աշխարհում։ Նա աջակցում է թատրոններին, երաժշտական նախագծերին, կրթական մշակութային ծրագրերին, և ամեն ինչ անում է, որպէսզի ողջ մարդկութիւնը սովորի պատմութիւնից, ապաքինուի ճշմարտութեամբ և շարժուի առաջ յանուն խաղաղութեան։

Նա յաճախ է խօսում նաև իր հայկական արմատների մասին։ Հայոց ցեղասպանութեան ճանաչման, Արցախի մարդասիրական ճգնաժամի և Հայաստանի առողջապահական ու կրթական խնդիրների մասին դոկտոր Էսրայիլեանը հանդէս է գալիս ոչ միայն որպէս բարերար, այլ՝ որպէս ակտիւ ձայն միջազգային լսարաններում։

Ամէն անգամ, երբ նա խօսում է՝ խօսում է որպէս բժիշկ, որպէս պրոդյուսեր, բայց նաև որպէս հայ։ Նրա հայ լինելը մասնիկ է իր առաքելութեան։

Այսօր, երբ աշխարհը յաճախ ընկնում է բևեռների միջև, դոկտոր Էրիկ Եսրայիլեանը յիշեցնում է, որ մարդ լինելը միասնութեան ջանք է։ Նրա ուղին օրինակ է բոլոր հայերի ու ոչ միայն հայերի համար՝ որ հնարաւոր է համատեղել գիտութիւնը, արուեստը, հաւատը, ազգային պատկանելութիւնը և գլոբալ մարդասիրական պայքարը։

Դոկտոր Էսրայիլեանն ապրում է մի ճշմարտութեամբ՝ «Արուեստը և գիտութիւնը չեն հակասում միմեանց. երկուսն էլ փորձում են հասկանալ մարդու էութիւնը»։

Հաղորդաշարը պատրաստեց` Ռուզաննա Պետրոսեանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

14/05/2025, 08:01