MAP

Քալիֆորնիայի Հայ Քոյրերու Վարժարանին մէջ Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման տարեդարձը

Հեռաւոր Ամերիկայում ապրող փոքրիկների շրթներից հնչեցին ժամանակակից գրականութեան մեծերի ստեղծագործութիւնները նուիրուած հայրենի հող Հայաստանին։

Մայիսի 23ին Հայ Քոյրերի վարժարանի սաները մեծ խանդավառութեամբ նշեցին Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման տարեդարձը։

Ծրագիրը յագեցուած էր Հայաստանին նուիրուած գովերգերով ու բանաստեղծութիւններով։

Հեռաւոր Ամերիկայում ապրող փոքրիկների շրթներից հնչեցին ժամանակակից գրականութեան մեծերի ստեղծագործութիւնները նուիրուած հայրենի հող Հայաստանին։

Յովհաննէս Գրիգորեան, Վարդգէս Պետրոսեան և Մուշեղ Իշխանի հայրենիքին նուիրուած ստեղծագործութիւնները ողողեցին սրահը համահունչ ու նրբանկատ ընտրուած երաժշտութեան ներքոյ։

Ապա համառօտ բեմականացուեց Մայիսեան օրերի պատմութիւնը և յիշատակուեցին մայր Հայաստանի այն զաւակները, ովքեր առանցքային դեր կատարեցին մեր երկրի պետականութեան կերտմանը՝ Սօսէ Մայրիկ, Դրօ, Անդրանիկ, Արամ Մանուկեան ,Թովմաս Նազարբէգեան և բոլոր ջանքերը յանուն մէկ նպատակի էր ՝միասնական հայութեան հայրենիքի վերակերտում և հայ մարդու ազատութիւն։

Իսկ բեմի վրայ հանդիսատեսը այս ամէնը ունկնդրեց Մայր Հայաստանի լեզուից, որը իր զաւակներին կոչ էր անում՝ միասնութեան, համերաշխութեան, սիրոյ և իհարկէ տունդարձի…

Հանդիսութիւնն աւարտուեց վարժարանիս տնօրինութեան՝ Քոյր Լուիզա Գասարճեանի ուղերձով՝ «Ուր էլ լինենք մէկն է մեր նպատակը հայորդիներին կրթել ազնիւ, Աստուածահաճոյ , բարի մարդիկ ,որ ոչ միայն ծառայեն ընտանիքին ,այլ օգտակար լինեն մեր երկրին ու պետականութեանը»։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

30/05/2025, 07:15