MAP

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ «Բացայայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ «Բացայայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցները 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ «Բացայայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցները

Հայոց Հայրապետը համոզմունք յայտնեց, որ երիտասարդները հաղորդ դառնալով հայրենի իրականութեանը և հայրենիքով առաւել ներշնչուած՝ իրենց կարողութիւններն ի սպաս կդնեն հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրաւէրների յաղթահարմանը և լուսաւոր ապագայի կերտմանը։

Օգոստոսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Բացայայտիր Հայաստանը» ծրագրին մասնակից երիտասարդ հայորդիներին՝ ուղեկցութեամբ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչութեան անդամ տիար Վազգէն Յակոբեանի։

Հանդիպմանը տիար Յակոբեանը, հայցելով Նորին Սրբութեան օրհնութիւնը, ընդգծեց, որ ՀԲԸՄ «Բացայայտիր Հայաստանը» ծրագրի նպատակն է ուխտագնացութիւնների, ճանաչողական և մշակութային ծրագրերի միջոցով զօրացնել աշխարհասփիւռ հայ երիտասարդների կապը Հայրենիքի հետ, ծանօթացնել նրանց հայ մշակոյթին և հոգևոր ժառանգութեանը։ Տիար Յակուբեանը տեղեկացրեց նաև, որ ծրագրի շրջանակներում երիտասարդ հայորդիները Հայաստանում մասնակցում են կամաւոր մարդասիրական ու համայնքային տարբեր ծրագրերին, այսօր էլ նախատեսում են կամաւորական աշխատանքներ իրականացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Իր օրհնութիւնն ու հայրական պատգամը բերելով ներկաներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրօրէն գնահատեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան կողմից իրականացուող նմանօրինակ ծրագրերը, որոնց շնորհիւ սփիւռքի հայ երիտասարդներին հնարաւորութիւն է ընձեռնւում ճանաչելու Հայրենիքը, զօրացնելու ազգային ոգին ու գիտակցութիւնը։
Հայոց Հայրապետը համոզմունք յայտնեց, որ երիտասարդները հաղորդ դառնալով հայրենի իրականութեանը և հայրենիքով առաւել ներշնչուած՝ իրենց կարողութիւններն ի սպաս կդնեն հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրաւէրների յաղթահարմանը և լուսաւոր ապագայի կերտմանը։

Վերջում Վեհափառ Հայրապետը հայորդիներին պատգամեց նաև հաւատարիմ մնալ նախնեաց արժէքներին, նախանձախնդրութիւն դրսևորել ազգային ինքնութեան պահպանման գործում և ակտիվորեն ներգրաւել ազգային-եկեղեցական կեանքին:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

13/08/2024, 07:40