Հայկական ժողովրդական երգեր .«Գողթան մանկտի» երգը
Խորենացու յիշատակած «Գողթն գինեւէտ գաւառի» հայութիւնից է աւանդուած «Գողթան մանկտի» երգը, որի հերոսը դիմում է գողթնացի երեխաներին՝ մանուկներին, պատմում իրենց ծննդավայրի վաղեմի փառքի ու անփառունակ ներկայի մասին և յայտնում, որ նրանք՝ հայրենիքին իրենց երգերով փառք բերած բանաստեղծների ժառանգներն են: Այս երգի մասին զրուցելիս փողային նուագարանների վարպետ Նորայր Քարտաշեանն ասաց, որ ըստ որոշ տեղեկութիւնների, այս երգի խօսքերն աւելի ուշ շրջանում են ստեղծուել, իսկ մեղեդին շատ աւելի վաղ շրջանի է, և, հաւանաբար, վերաբերել է Վահագնի Ծնունդին նուիրուած ծիսական տօնակատարութիւնը։
Գիտէ՞ք՝ ո՞յք են Ձեր նախնիք,
Բանաստեղծից էք, որդիք,
Որ քնարով, ոսկէ լարով,
Հայրենիքին փառք բերին:
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ